Մայիս ամսվա աշխտանքային նախագիծ

Գարնանային պարտեզ 2026
Հեղինակային կրթական ծրագրիհեղինակների ստեղծագործական 21-րդմայիսյան հավաք 

Մայիս ամսվա աշխատակարգ

Առավոտյան ընդունելություն և աշխատակարգ
Ժամանակահատված՝ 08:45 — 09:30
Սաների ուսումնական գործունեությունը սկսվում է հենց տնից դեպի նախակրթարան ճանապարհից:

  • Դաստիարակներից մեկը 08:45-ից գտնվում է խմբասենյակում։ Ախտահանում և օդափոխում է խմբասենյակը։
  • 09։00-ից դաստիարակը դիմավորում է սաներին բակում, խմբում:
  • Բուժքույրը կատարում է ամենօրյա ստուգում, ջերմաչափում և տվյալները գրանցում էլեկտրոնային մատյանում:
  • Բացակայության կամ ուշացման դեպքում ծնողը պարտավոր է տեղեկացնել մինչև 09:30:

Ինքնասպասարկում և միջավայրի խնամք:

  • Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:
  • Նախապատրաստում են միջավայրը՝ դասավորում աթոռները, մաքրում փոշին, խնամում սենյակային բույսերը (ջրում, փխրեցնում):
  • Բակային աշխատանքներ՝ բակի և արահետների ձյունամաքրում, ծառերի և թփերի ճյուղերի թեթևացում ձյան ծանրությունից, թռչունների կերամանների խնամք, աղբի հավաքում, ձմեռային բնության դիտարկում:

Օրվա Ժամանակացույց    

Գարնանային պարտեզ 2026

Մայիս 2026

  • Մայիսի 4-30 ՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես
  • Մայիսի 20՝ Մեղուների համաշխարհային տոն
  • Մայիսի 28՝  Հանրապետության օրեր. մեր տոնը բարձունքին
  • Մայիսի …՝ Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան 21-րդ ամենամյա հավաք
  • Մայիսի 14` Համբարձման ծես
  • Մայիսի 25-հունիսի 19` «Հակաբացիլ Կոմիտաս»
  • Մայիսի 26՝ Ամառային լողափերի բացում
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես
  • Հունվարդեկտեմբեր` Հարթակում ծնողն է

Իրականացվող նախագծեր՝

Դաստիարակների մասնագիտական զարգացման սեմինար

  • Մայիս  6, 13, 20, 27 -ի պարապմունքներ. պարուսուցում (Լաերտ Գրիգորյան)
  • Մայիսի 5, 12, 19, 26   կլոր-սեղան ներկայացումներ մայիսյան հավաքի շրջանակներում 

05.05-08.05

  • Ազգային խաղեր
  • Այլընտրանքային նկարչություն
  • Մարզական պարապմունք Տաթև Համբարյանի հետ
  • Լոգոպեդի աշխատանքը 2-4 տարեկանների խմբում

11.05-15.05

  • Ինքնուրույնություն
  • Մարզական պարապմունք Տաթև Համբարյանի հետ
  • Հոգեբանի աշխատանքը 2-4 տարեկանների խմբում
  • Համբարձման ծեսը Հյուսիսում

18.05-22.05

  • Ինքնագլորների շքերթ

25.05-29.05

  • Բացօթյա պլեներ նկարչություն
  • Բակային խաղեր պահմտոցի, գործնագործ, քարկտիկ
  • Հոգեբանի աշխատանքը 2-4 տարեկանների խմբում
  • Մարզական պարապմունք Տաթև Համբարյանի հետ

Օգտագործվող ռեսուրսներ՝

Լրացվում է…

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլը ամիսը մեկնարկեցինք «Զատիկ» նախագծով՝ սաների հետ իրականացնելով մի շարք գործունեություններ:Կարմիր ու նախշուն ներկած ձվիկներով ,զատկական սիրուն երգերով, պարելով, Ակլատիզին փետրահան անելով  մի լավ ուրախացանք ու ձվախաղերով ամփոփեցինք զատկական օրը։

Բնության գովքով, կռունկի թևով իրականացրեցինք Ծաղկազարդի ծեսը։ Ծիսական ծառից  կարմիր ժապավեններ ու  ձվիկներ կախեցինք։ Ծափեր, զարկեր, ձեռքի խաղ ու շարժում,  հավես ու գարնանային մթնոլորտ էր տիրում Հյուսիսի բակում։

Զատկեզատիկ է, նավակատիկ է։
Զատկական խաղ֊երգով սաների մե՜ծ շրջանը երգում էր ու հրճվում։ Հետո «Թամզարա» ենք պարում, առաջ ծափզարկերով, դուփյուններով, հաշվելով , ուրախանալով։ Զատկական այս ծեսը ամփոփվեց ձվախաղերով, ձուկռվոցիով։

Սաների հետ պատրաստեցինք ինքնաշեն խաղ-խալիք՝ արևի տեսքով։ Այն ստեղծեցինք սիրով և մեծ ոգևորությամբ։ Վերջում ստացանք պայծառ ու ժպտացող արև, մեր օրը լցվեց ջերմությամբ և ուրախությամբ։ Ոգևորությամբ խաղում ենք մեր իսկ պատրաստած ինքնաշեն խաղ-խաղալիքով։ Խաղի ընթացքում զարգացնում ենք համագործակցությունը, ուշադրությունն ու մանր մոտորիկան, իսկ ամենակարևորը՝ ստեղծում ենք ուրախ ու ջերմ մթնոլորտ։

Սաների հետ դուրս էինք եկել բակ՝ շրջապատը բացահայտելու և բնությունը ուսումնասիրելու նպատակով։ Խոշորացույցների միջոցով դիտարկեցինք գունագեղ ծաղիկներն ու ծաղկած ծառերը։ 

Ազգային խաղերը մեր սաների ամենասիրելի խաղերից են։ Թզուկ հսկա խաղը մեր մեծերի մանկության խաղերից է։ Այսօր էլ մենք մեր սաների հետ փորձում ենք խաղալ մեր ազգային խաղերից։ Էստաֆետային խաղերը նպաստում են սաների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը։

Մասնագիտական աշխատանքներ հոգեբան՝ Ամալյա Օհանյանի հետ։

Մասնագիտական աշխատանքներ լոգոպեդ՝ Աննա Օհանյանի հետ։

Մասնագիտական աշխատանքներ մարզիչ՝ Տաթև Համբարյանի հետ։

Մարմնամարզություն

Screenshot

Այսօր մարմնամարզության պարապմունքը անցկացրեցինք շատ հետաքրքիր։ Մարզումները սկսեցինք նախավարժանքից,այնուհետև սաները սկսեցին խաղալ իրենց համար ամենասիրելի խաղը։

Ազգային խաղեր

Ազգային խաղերը մեր սաների ամենասիրելի խաղերից են։ Թզուկ հսկա խաղը մեր մեծերի մանկության խաղերից է։ Այսօր էլ մենք մեր փոքրերի հետ փորձում ենք խաղալ մեր ազգային խաղերից։

Էստաֆետային խաղեր

Էստաֆետային խաղերը նպաստում են սաների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը։Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սաների տարիքը և մարզական հետաքրքրությունները։

Ուրախ խաղ արևի շուրջ

Այսօր մեծ ոգևորությամբ խաղում ենք մեր իսկ պատրաստած ինքնաշեն խաղ-խաղալիքով։ Սաները միավորվել են շուրջը, յուրաքանչյուրը պահում է իր թելը՝ դառնալով արևի մի փոքրիկ շող։ Խաղի ընթացքում զարգացնում ենք համագործակցությունը, ուշադրությունն ու մանր մոտորիկան, իսկ ամենակարևորը՝ ստեղծում ենք ուրախ ու ջերմ մթնոլորտ։

Ինքնաշեն խաղ-խաղալիք

Այսօր սաների հետ պատրաստեցինք ինքնաշեն խաղ-խալիք՝ արևի տեսքով։ Այն ստեղծեցինք սիրով և մեծ ոգևորությամբ։ Վերջում ստացանք պայծառ ու ժպտացող արև, մեր օրը լցվեց ջերմությամբ և ուրախությամբ։

Ուրախ և տխուր ատամիկներ

Այսօր ընկեր Ամալյաի օգնությամբ սաների հետ խաղացինք մի հետաքրքիր խաղ։ Ընկեր Ամալյան բերել էր ատամիկների պատկերներ, իսկ սաները պետք է գուշակեին, թե որ սնունդն է օգտակար, և որը՝ ոչ օգտակար։ Սաները ընտրում էին համապատասխան նկարները և սոսնձի օգնությամբ փակցնում ուրախ կամ տխուր ատամիկների վրա։ Խաղը շատ ուրախ անցավ, սաները ոչ միայն հաճույքով մասնակցեցին, այլև սովորեցին տարբերել առողջ և վնասակար սնունդը։

Զատկածես

Զատկեզատիկ է, նավակատիկ է։
Զատկական խաղ֊երգով սաների մե՜ծ շրջանը երգում էր ու հրճվում։ Հետո «Թամզարա» ենք պարում, առաջ ծափզարկերով, դուփյուններով, հաշվելով , ուրախանալով։ Զատկական այս ծեսը ամփոփվեց ձվախաղերով, ձուկռվոցիով։