Մարտ ամսվա հաշվետվություն

Մարտն եկավ իր սիրուն ու գունեղ գործունեություններով, արևոտ ու տաք , կայծակնառատ ու ծիածանոտ, ամպրոպով ու բարակ անձրևով։ Իրար հետևից շա՜տ սիրուն աշխատանքներ են կատարում մեր սաները ։ Ձոն նախագիծն ենք սկսել , Քանդակի դպրոցի ուսուցիչ Ալիսի հետ։

Ձոն մայրիկին 

 Սպորտային պարապմունքերն իրենց ժամն ու տեղն ունեն։ Մարզական խաղերով ակտիվ ու հավես օրեր ունեցանք Հյուսիսում։ Երեխաները շատ ակտիվ ,մարզվեցին ,սողացին , թռվռացին։

Մարզական օր

Շատ կարևոր է ազգային խաղերի, մշակույթի յուրացումը , պահպանումն ու փոխանցումը։ Մեր սաները շատ են սիրում ազգային խաղերը, քանի որ դրանք զվարճալի են ու հետաքրքիր։

Ազգային խաղեր 

Խաղացինք ուշադրությունը զարգացնող խաղեր։Ուշադրության կենտրոնացման և զգայարանների զարգացման նպատակով պետք է երեխաների հետ հաճախ իրականացնենք տարբեր զարգացնող խաղեր։

Ուշադրություն զարգացնող խաղեր 

 

Բնության գովքով, կռունկի թևով իրականացրեցինք Ծաղկազարդի ծեսը։ Ուռենու ճյուղերից հյուսքեր կապեցինք,  ծիսական ծառից  կարմիր ժապավեններ ու  ձվիկներ կախեցինք։ Չիք֊չիք խաղն  էլ խաղացինք, յուրաքանչյուրը մի  վատ խոսք ու բան չիք արեց։ Ծափեր, զարկեր, ձեռքի խաղ ու շարժում,  հավես ու գարնանային մթնոլորտ էր տիրում ծաղկած  բակում։

 

Մեծ Պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ կամ Մեծ շաբաթ ( ամեն օրն ունի իր անունը և խորհուրդը)։

Զատիկը հայերի ամենասիրելի տոներից է։ Զատիկը հարուստ է ավանդույթներով ու սովորույթներով։ Սաները մեծ ոգևորությամբ են պատրաստվում Զատկի ծեսին։
Պատրաստությունը սկսեցինք ածիկացանով։
Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ. ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Ձվախաղերով ամփոփեցինք զատկական օրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով