![](https://lilghazaryan.edublogs.org/files/2024/01/IMG_20240119_112946-1024x768.jpg)
Մայիսյան հավաքի ուղեցույց
Մայիսյան հավաքի աշխատակարգ
Մայիսյան հավաքի բովանդակությունը
- Սաների ընդունելությունը կազմակերպում ենք 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում ենք բակում կամ խմբասենյակում։
- Հենց տնից-նախակրթարան ճանապարհին էլ սկսվում նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում ենք աթոռները, մաքրում փոշիները, խնամում բույսերը, ջրում և փխրեցնում հողը: Բակում հավաքում ենք թափթփված աղբը, հետևում բույսերի աճին։
- 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Սաների հետ մագլցում ենք, վազում, թռչում բարձրությունից, չոչ անում, գլուխկոնծի տալիս և այլն՝ այսպիսի ուրախ խենթություններով դառնալով մասնակիցը կրթության, դառնալով սաներից մեկը, նրանց ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն էլ ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…: - 10:30-Նախաճաշ
- 11:00-12:00- Գարնանային պարտեզ
- 12:30-Ճաշ
- 15:30- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
- 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
Մայիս ամսվա նախագծերը՝
- Մայիսի 18`Այց ուսումնական ագարակ
- Մայիսի 10`Այց ջերմոց-լաբորատորիա
- Մայիսի 14`Ջա՜ն գյուլում, ջա՜ն, ջա՜ն»— նախագիծը Արմենուհի Սոկրատունու
- Մայիսի16` Շապիկանկարչություն
- Մայիսի 6՝ Կավաթերապիա, աշխատանք չարխով -նախագիծը Ալիսա Գևորգյանի
- Մայիսի 3Ազգային խաղերը նախակրթարանում
Ճվիկներ`
- «Ճվիկ, ճվիկ, ճկույթիկ», «Ծիվ, ծիվ, աքլորածիվ»
- Ազգային խաղիկներ՝
- ափ բռունցք, ափ պտղունց, ծափոցիկներ, թզուկներ հսկաներ, զիլինա, թաշկինակ, , գոմշակռիվ, աքլորակռիվ,
- Բակային խաղեր՝ պահմտոցի, գործնագործ, քարկտիկ
Ամսվա երգեր՝ «Վիճակի երգը», «Հեյ իմ Նազան, իմ Նազան»,
Բանաստեղծություններ՝ Աղայանական շարք, , Հովհ.Թումանայանի մանկական բանաստեղծություններ
02.05-10.05՝
- Մայիսի 3Ազգային խաղերը նախակրթարանում
- Մայիսի 7 ՝ Ծննդյան ծես
- Մայիսի 8` Ինքնուրույնություն
- Մայիսի 10` Հեքիաթասաց պապիկը
13.05-17.05
- Մայիսի 13`Կավաթերապիա, աշխատանք չարխով -նախագիծը Ալիսա Գևորգյանի Ինքնագլորների շքերթ
- Մայիսի 14՝ Ջա՜ն գյուլում, ջա՜ն, ջա՜ն»— նախագիծը Արմենուհի Սոկրատունու, Համբաձման ծես նախագիծ
- Մայիսի Այց ջերմոց-լաբորատորիա
- Մայիսի 16` Շապիկանկարչություն
- Մայիսի 17՝ Ինքնագլորների շքերթ
- Մայիսի 18` Այց ուսումնական ագարակ
20.05-22.05
- Մայիսի 20`Այց ջերմոց-լաբորատորիա