Հունիս ամսվա հաշվետվություն

Ամառային լողափն արդեն իրականություն է, իր  գեղեցիկ լողավազանով, մանկան ճիչերով, ուրախությամբ, գույնզգույն սրբիչ-լողազգեստ-հողաթափիկներով լցրել  են բակն ու շուրջը։  Լողափն իր  գործունեությունը սկսեց հունիսմեկյան խինդ ու ծիծաղով, կոմիտասյան երգով նախակրթարանում Հակաբացիլ Կոմիտաս-մանուկատոն էր։ Սաները խմբասենյակ էին  մտնում  սպիտակ փուչիկներով և սպիտակ շապիկներով։ Բակում ընկեր Արմեմուհու հետ մեկնարկեցինք Հակաբացիլ Կոմիտասը` երգով , ասիկով։ Որից հետո ներքին բակում ընկեր Լիլիթը պատրաստեց քաղցրանուշ բամբակներ։ Օրը լիարժեք  դարձավ երբ սաները իրենց թաթիկներով ներկեցին սպիտակ փուչիկները և իրենց շապիկներ։ Խաղաղություն խորհրդանշող սպիտակ փուչիկները ներկվեցին մանկան տրամադրությամբ` գունավոր և ուրախ։

Լողափը միշտ եռում է սաների խինդ ու ծիծաղով։ Անընդհատ նոր խաղեր և աշխատանքներ ենք իրականացնում։ Առավոտ շուտ, դեռ խումբ չմտած, հագնում ենք մեր լողազգեստները և անհամբեր սպասում լողին։ 

Պատրաստեցինք ինքնաշեն պղպջակ արձակող ձողիկներ։ Պղպջակներ ստանալու համար օգտագործեցինք հյութի համար նախատեսված գունավոր ձողիկներ։

Պատրաստեցինք մեծ զառ, որի վրա կար կարմիր շրջաններ։ Զառի օգնությամբ ենք կսովորենք հաշվել։

Հյուսիսի այգին հարուստ է պտղատու ծառերով՝ ծիրանենի, բալենի: Ամռան այս օրերին իսկական վայելք է անուշահամ ծիրանի համտեսը: Այսօր էլ պարտեզիկները դարձան ծիրանաթափի մասնակից, իսկ հետո վայելեցին այն:

Ծիրանածեսի շրջանակներում, պատրաստեցինք նաև համեղ ծիրանաչիր:

Համագործակցային նախագիծ. փաթեթ

Հակաբացիլ Կոմիտաս_մանուկատոն

Այսօր նախակրթարանում Հակաբացիլ Կոմիտաս_մանուկատոն էր։ Սաները խմբասենյակ էին  մտնում  սպիտակ փուչիկներով և սպիտակ շապիկներով։ Բակում ընկեր Արմեմուհու հետ մեկնարկեցինք Հակաբացիլ Կոմիտասը` երգով , ասիկով։ Որից հետո ներքին բակում ընկեր Լիլիթը պատրաստեց քաղցրանուշ բամբակներ։ Օրը լիարժեք  դարձավ երբ սաները իրենց թաթիկներով ներկեցին սպիտակ փուչիկները և իրենց շապիկները։ Խաղաղություն խորհրդանշող սպիտակ փուչիկները ներկվեցին մանկան տրամադրությամբ` գունավոր և ուրախ։ Այս փուչիկները  սաները բաց թողեցին, բոլորին վարակելով անկեղծ ժպիտներ։

Տեղեկանք 2023-2024 ուս տարի

2023֊2024թթ ուս տարում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզում աշխատել եմ որպես 2-4 տարեկանների դաստիարակի օգնական։

Ուսումնական բլոգ`Լիլիթ Ղազարյան 

1. 2023֊2024 ուստարվա նախակրթարանի կարգեր

2. 2023֊2024 ուստարվա նախակրթարանի օրացույց

3․Աշնանային  պարտեզ

4. Ձմեռային պարտեզ

5.Գարնանային պարտեզ

6.Ամառային պարտեզ

7․ Սեպտեմբեր-Օգոստոս ամիսների աշխատանքային նախագծեր՝

8․Սեպտեմբեր-Օգոստոս ամիսների հաշվետվություններ՝

9Ընտանեկան նախագծեր՝

10Ծեսերի և ստուգատեսերի փաթեթներ՝

Continue reading

Մայիս ամսվա հաշվետվություն

Ամենամյա մայիսյան 19-րդ  ստեղծագսրծական հավաքին նախագծեր կազմելիս առաջնահերթություն են տալիս այն ուղղությունները, որոնք սաների կողմից սիրելի  են, ուրախանում են առանձնակի, չէ՞ որ այստեղ հնարավորինս շատ իրենց կարողություններն են արտահայտում։ Նաև կարևոր է նշել, որ  այդ նախագծերում նախակրթարանի ծրագրային կարևոր կետերն են, ինչպես օրինակ ինքնուրույնությունը, ինքնակազմակերպումը, ազատ ստեղծագործական միտքը, ճամփորդությունները , ծնողական ակտիվ ներգրավումը, մարզական կոփիչ խաղերը։ Մի քանի կարևոր  նախագծեր , որոնք ամենակարևորը համարեցինք մայիսյան հավաքի շրջանակներում։

Շատ կարևոր է ազգային խաղերի, մշակույթի յուրացումը , պահպանումն ու փոխանցումը։ Մեր սաները շատ են սիրում ազգային խաղերը, քանի որ դրանք զվարճալի են ու հետաքրքիր։ Այսօր էլ մեզ հյուր եկավ փոքրիկ Աֆինայի մորաքույրը։ Նա ազգային խաղեր խաղաց մեր փոքրիկների հետ ։

Ազգային խաղեր 

Նանեի և Սամուէլի  ծննդյան ծեսն էր։ Ծեսին մասնակցում էր նաև Նանեի  մայրիկը։ Բոլորս միասին պատրաստեցինք գունավոր կեքսիկները, հետո մեզ միացավ մեր երգի ուսուցչուհի՝ ընկեր Արմենուհին, և միասին երգեցինք, գովեցինք մեր հրաշքներին։

Ծննդյան ծես

Անչափ հետաքրքիր է դիտարկել մեր ինքնուրույնիկներին։ Խումբ են մտնում, ինքնուրույն հանում կոշիկները, լվացվում, սպասքադրում սեղանը, բացում անկողինը, շշմելու աատիճան հմուտ, հետն էլ սովորեցնում են ընկերներին։

Ինքնուրույնություն 

Մայիսյան նախագծերի ամենաակտիվ մասնակիցն այս օրերին ծնողներն են։ Հեքիաթասաց պապիկը, Տիրայրի պապիկն է։ Նախորոք որոշեցինք Թումանյանի որևէ ստեղծագործություն ընտրել, բոլորը միաբերան խնդրեցին եկեք Սուտասանը կարդանք։ 

Հեքիաթասաց պապիկը

Կավագործունեությունը  միշտ սիրելի գործունեություն է սաների համար։ Այս անգամ ընկեր Ալիսայի օգնությամբ աշխատում ենք չարխով։ 

Համբարձում է, գարու՜ ն է, ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն։

Համբարձման ծեսը Հյուսիսում

Հյուսիսային դպրոցի 3-4-րդ դասարանների երաժշտասեր սովորողների նախագծային խումբը «Շրջիկ նվագարաններ» ծրագրով , շատ-շատ բազմազան երաժշտական գործիքներով այցելեց պարտեզիկներին:

Շրջիկ նվագարաններ

Նախակրթարանում իրականանացրեցինք  շապիկանկարչությունը։ Արդյունքում ստացանք շատ հավես և գեղեցիկ շապիկներ։

Շապիկանկարչություն

Մարզվեցինք  մարզասրահում: Այնուհետև սաները ցուցադրեցին ինքնագլոր վարելու իրենց հմտությունները։

Մարզական օր ինքնագլորներով

Այց ջերմոց-լաբորատորիա։ Տիկին Շողիկի հետ  պայմանավորված ժամին ճամփա ընկանք, մեզ հետ  վերցնելով գազար ու խնձոր, կանաչիներ։ Այն ամենը ինչը փոքրիկ կենդանիներն են սիրում։

Այց ջերմոց-լաբորատորիա

Շաբաթօրյա առավոտը սաների համար սկսվեց դեպի Ագարակ տանող ճանապարհով։
Զրույցով, բարևով, խաղով հասանք ձիուկների մոտ։ 

Մեր օր ագարակում

Սաների օրը հետաքրքիր դարձնելու համար իրականացնում ենք տարբեր հետաքրքիր գործունեություններ։ Կատարեցինք մանիանկարչություն , որը և զարգացնող է և հետաքրքիր։

Այլընտրանքային նկարչություն 

 

Խոհանոցային գործունեության ընթացքում պատրաստեցինք վաֆլիներ 

Պատրաստում ենք վաֆլիներ 

Հունիս ամսվա նախագիծ

Ամառային պարտեզկրթական պարտեզ 

Արդեն հավեսի հունիսը իր լիարժեք կազմակերպման մեջ է, լողափը գործում է ամենաբարձր մանկական ճիչերով, բացօթյա նախաճաշով, գործունեություններով, բացօթյա հակաբացիլ նանիկներով: Հավեսի հունիսը կարելի է ասել ստուգատեսների հավես շարք է՝ թե սանի , թե դաստիարակի: Ավելի շատ ինքնակազմակերպում , ինքնուրույնություն, խենթությունների ստուգատեսներով լողափնյա պարտեզը պիտի ցնծա ողջ ամառ: Լողավազանի բացելով, գլաքարերը ջրելով, աթոռ-սեղան դասավորելով , ոտաբոբիկ քարերի վրա վազելով ցեխով ու ավազով խաղալով, գամակ ու ճոճ կախելով, միջավայրը խնամելով, բերքատու՝ բերքից ճկռած ծառերից կախվելով ՝ մի ողջ ուսուցում և հրճվանք:

  • Սաների ընդունելությունը կազմակերպում ենք 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում ենք բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհին էլ սկսվում նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում ենք աթոռները, մաքրում փոշիները, խնամում բույսերը, ջրում և փխրեցնում հողը: Բակում հավաքում ենք թափթփված աղբը, հետևում բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Սաների հետ մագլցում ենք, վազում, թռչում բարձրությունից, չոչ անում, գլուխկոնծի տալիս և այլն՝ այսպիսի ուրախ խենթություններով դառնալով մասնակիցը կրթության, դառնալով սաներից մեկը, նրանց ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն էլ ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00- Ամառային պարտեզկրթական պարտեզ 
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:

Բնագիտական փորձեր՝
Ինչ կա-չկա ջրի մեջ
Տաք և սառը ջուր
ԻՆչպես փրփուրը ստանալ, գունավորել , այլընտրանքային նկարչություն
Սառցանկարչություն՝ ինպես ջուրը սառեց ու նորից հալվեց
Արևն ինչպես լվացքը չորացրեց՝ ուրախ լվացք

Բակային խաղեր՝ Անուն գոռոցի, Գետնից բարձր, պարան, գնդակ, ռեզին, Աղջիկ փախցնոցի, ծիրանի կուտերով դիպուկ նետիր:

Ցեխախաղեր, չլմփոցներ, ուրախ լվացք  ու փրփրախաղեր , ամրակներ:

Հեքիաթներ՝ Ռոդարի ՝ Շոկոլադե ճանապարհը, Ալիսա Գլդորիկը:

Երգեր՝  Արև, արև, եկ, եկԿոտ ու կեսՀե՜յ, իմ ՆազանՁիուկԳնացեք-տեսեք։

Աղայանական շարք`…Խխունջ, Հավիկ

Հունիս-օգոստոս օրացույց

  • Հունիսի 1- օգոստոսի 31` ամառային լողափնյա պարտեզներ
  • Հունիսի 1-3` Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հակաբացիլ- ընտանեկան ֆլեշմոբ՝ «Մեր տոնը բարձունքին». բարձունքների հաղթահարման ընտանեկան նախագծեր
  • Հունիսի 3- 14` «Հակաբացիլ Կոմիտաս»
  • Հունիսի 3- օգոստոսի 29` «Բա՜րևջուր». լողուսուցման ստուգատես
  • Հունիսի 24-հուլիսի 29` «Ծիրանածես»
  • Հուլիսի 3- 12` «Վարդավառ, Անձրևաբեր» ծեսեր
  • Հուլիսի 7` Վարդավառի ծես
  • Օգոստոս` Բաղը քաղինք, խաղողը տարանք
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես

Հունիս-օգոստոս ամիսների ծեսերընախագծերն ըստ օրացույցի`

  • Բա՜րև, ջուր
  • Անձրևաբեր-Վարդավառի ծես
  • Ծիրանածես
  • Ձմերուկածես
  • Խաղողածես
  • Հակաբացիլ Կոմիտաս
  • Ծննդյան ծես
  • Խաղողածես
  • Բացօթյա քուն, քնի ծես, Աստղափայլ օրորներ:

03.06-07.06

  • Հակաբացիլ հունիսի 1
  • Ռոդարիական մարզախաղեր
  • Այլընտրանքային նկարչություն 
  • Բակային խաղեր 

10.06-14.06

  • Լողազգեստների ցուցադրություն և լող
  • Պատրաստում ենք ինքնաշեն պղպջակ և լող
  • Ջրային խաղ բաժակներով և լող 
  • Պատրաստում ենք ինքնաշեն խաղ-խաղալիք

17.06-21.06

  • Ուրախ լվացք՝ սաները լողից հետո լվանում են իրենց լողազգեստները և ամրացնում պարանին
  • Ալյուրանկարչություն և լող
  • Բերանով խնձոր ենք որսում և լող
  • Խոհանոց ՝ պատրաստում ենք ելակով  պաղպաղակ 

Հակաբացիլ հունիսի մեկ

Նախագծի անվանումը` Հակաբացիլ  հունիսի  1

Օրը` հունիսի 4

Ժամը ` 11։00-12:00

Վայրը ` Հյուսիսային դպրոց֊պարտեզի կանաչ բակ

Մասնակիցներ` 2֊4 տարեկաններ, ծնողներ , դաստիարակներ, երաժշտության դասավանդող

Նպատակը ` կոմիտասյան երգերի տարածում, մանկան տոն օրը հակաբացիլ երգաշարով նպաստել նրա մշակութային ճաշակի բարձրացմանը։

Ընթացքը` առավոտյան ընդհանուր պարապմունքով սկսել նախավարժանքը, սիրելի բանաստեղծություններով, կոմիտասյան երգերով։ Կոտ ու կես  արևաշար , Ձիուկ, Հե՜յ իմ Նազան , շնորհավորանքներով ու մանկան շուրթերից ծնվող մաղթանքներով։

Այնուհետև բակում արդեն իսկական տոնի շարունակությունը կլինի քաղցր ու անուշ  համովություններով և այլընտրանքային նկարչությամբ։

Տոն , փռւչիկեր, զարդարանքներ, խաղեր, պաղպաղակատոն։ Կլինի հիշվող և տարբերվող հունիսի 1 , գեղեցիկ ֆոտոսեսիայով։

Արդյունքում`

  • կոմիտասյան երգերը անընդհատ են սանի առօրյայում
  • Ծնողի ներգրավածությունը տոնին կլինի ոգևորող
  • Խմբով կամ զույգով աշխատելու կարողությունների հմտացում

Ընթացքը կհրապարակվի բլոգում և սոցկայքերում։

Այլընտրանքային նկարչություն

Սաների օրը հետաքրքիր դարձնելու համար իրականացնում ենք տարբեր հետաքրքիր գործունեություններ։Այսօր էլ կատարեցինք այլընտրանքային նկարչություն , որը և զարգացնող է և հետաքրքիր։