Էստաֆետային խաղեր

Էստաֆետային խաղերը նպաստում են սաների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը։Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սաների տարիքը և մարզական հետաքրքրությունները։

Ուրախ խաղ արևի շուրջ

Այսօր մեծ ոգևորությամբ խաղում ենք մեր իսկ պատրաստած ինքնաշեն խաղ-խաղալիքով։ Սաները միավորվել են շուրջը, յուրաքանչյուրը պահում է իր թելը՝ դառնալով արևի մի փոքրիկ շող։ Խաղի ընթացքում զարգացնում ենք համագործակցությունը, ուշադրությունն ու մանր մոտորիկան, իսկ ամենակարևորը՝ ստեղծում ենք ուրախ ու ջերմ մթնոլորտ։

Ինքնաշեն խաղ-խաղալիք

Այսօր սաների հետ պատրաստեցինք ինքնաշեն խաղ-խալիք՝ արևի տեսքով։ Այն ստեղծեցինք սիրով և մեծ ոգևորությամբ։ Վերջում ստացանք պայծառ ու ժպտացող արև, մեր օրը լցվեց ջերմությամբ և ուրախությամբ։

Ուրախ և տխուր ատամիկներ

Այսօր ընկեր Ամալյաի օգնությամբ սաների հետ խաղացինք մի հետաքրքիր խաղ։ Ընկեր Ամալյան բերել էր ատամիկների պատկերներ, իսկ սաները պետք է գուշակեին, թե որ սնունդն է օգտակար, և որը՝ ոչ օգտակար։ Սաները ընտրում էին համապատասխան նկարները և սոսնձի օգնությամբ փակցնում ուրախ կամ տխուր ատամիկների վրա։ Խաղը շատ ուրախ անցավ, սաները ոչ միայն հաճույքով մասնակցեցին, այլև սովորեցին տարբերել առողջ և վնասակար սնունդը։

Զատկածես

Զատկեզատիկ է, նավակատիկ է։
Զատկական խաղ֊երգով սաների մե՜ծ շրջանը երգում էր ու հրճվում։ Հետո «Թամզարա» ենք պարում, առաջ ծափզարկերով, դուփյուններով, հաշվելով , ուրախանալով։ Զատկական այս ծեսը ամփոփվեց ձվախաղերով, ձուկռվոցիով։

Պարտեզի բակը խոշորացույցի տակ

Սաների հետ դուրս էինք եկել բակ՝ շրջապատը բացահայտելու և բնությունը ուսումնասիրելու նպատակով։ Խոշորացույցների միջոցով դիտարկեցինք գունագեղ ծաղիկներն ու ծաղկած ծառերը։ Սաները մեծ ոգևորությամբ զբաղված էին նաև զատիկներ հավաքելով ու ուսումնասիրելով դրանք։ Օրը լի էր խաղով, ծիծաղով ու ուրախությամբ։ Վայելելով գարնան ջերմ ու պայծառ մթնոլորտը։