Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ծառզարդարով սկսված ապրիլը  մտավ իր սիրուն  ու տաք գործունեության մեջ։ Բակի  ծառի զարդարված տեսքը  ոգևորեց բոլորին, երգ ու պարով ազդարարեցինք Ավագ շաբաթը։

Բակում էրկանք պտտեցրինք, մինչ այդ փորձեցինք հասկանալ այդ ի՞նչ մեծ քար է դրված այստեղ։ Պարզվեց մեջտեղում մի մե՜ծ անցք կա, ցորեն լցրեցինք ու աղացինք։ Ա՜յ քեզ զարմանք։

Չիք չորեքշաբթի  մաքրեցինք ներսն ու դուրսը, ջրեցինք բակի և սենյակի ծաղիկները, փոշին, մոլախոտերը։

Հինգշաբթի բնության գովք արեցինք, բակի ծաղկած ծառերին գովեցինք, իսկնխեղճացած ու չորացած ծառերին գուրգուրեցինք, ջրեցինք, որ կանաչեն ու  բերք տան։

Ուրբաթ մի համով ու քաղցր  թխիկ արեցինք, սաներին ծանոթ  մթերքները խառնեցինք իրար  ու բլիթներ թխեցինք։ Այնքան համո՜վ էր։

Ծառզարդարի  ծես

Զատկական  փաթեթ

Ընտանեկան  նախագծերով  ներկայացան մեր սաները,այնքան բազմտեսակ ուտեստներով, ազգային խաղերով, պատարագին մասնակցելով, ձվակռիվմերով , էլ ո՞րն ասեմ։ Այնքան հավեսով էին սաները մասնակցում։

Ռոդարի-Աղայան խառնաշփոթ

Այս  ամսվա կարևոր նախագծերից մեկն էլ խառնաշփոթ նախագիծ էր, այն , որ չգիտեիր, թէ  ինչու  են մատիկները այդքան տարբեր, ինչու  են կոնֆետներ աճում խոտերի փոխարեն կամ` այդ  ինչպե՞ս է գնդակը քայլում գլխի վրայով։ Մի լավ զարմացանք թարս  օրվա համար, դե այն պատմությունը, որ հողաթափիկները ձեռքերին էին նստել։ Ռոդարիական մարզախաղերով , պար֊թատրոնով, ծննդյան ծեսով ամփոփումն էլ կատարվեց։

Ձոն ստուգատես ամփոփում

Մայրիկատսնին նվիրված այս մեկ ամիսը իր  սիրուն աշխատանքներով   ամփոփվեց մի հրաշալի ու հեքիաթային ցուցահանդեսով《Արի խաղանք》խորագրով։ Սաների հետ երգեցինք ու հատակին մի մե՜ծ թղթօ վրա սկսեցինք նկարել ամենահեքիաթային տեսարանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *