Արևելյան դպրոց-պարտեզ`
Արևմտյան դպրոց-պարտեզ`
Հյուսիսային դպրոց-պարտեզ`
Հարավային դպրոց-պարտեզ`
Քոլեջ`
Արևելյան դպրոց-պարտեզ`
Արևմտյան դպրոց-պարտեզ`
Հյուսիսային դպրոց-պարտեզ`
Հարավային դպրոց-պարտեզ`
Քոլեջ`

Ամենամյա մայիսյան 21-րդ ստեղծագսրծական հավաքին նախագծեր կազմելիս առաջնահերթություն են տալիս այն ուղղությունները, որոնք սաների կողմից սիրելի են, ուրախանում են առանձնակի, չէ՞ որ այստեղ հնարավորինս շատ իրենց կարողություններն են արտահայտում։ Նաև կարևոր է նշել, որ այդ նախագծերում նախակրթարանի ծրագրային կարևոր կետերն են, ինչպես օրինակ ինքնուրույնությունը, ինքնակազմակերպումը, ազատ ստեղծագործական միտքը, ճամփորդությունները , ծնողական ակտիվ ներգրավումը, մարզական կոփիչ խաղերը։ Մի քանի կարևոր նախագծեր , որոնք ամենակարևորը համարեցինք մայիսյան հավաքի շրջանակներում։Շատ կարևոր է ազգային խաղերի, մշակույթի յուրացումը , պահպանումն ու փոխանցումը։ Մեր սաները շատ են սիրում ազգային խաղերը, քանի որ դրանք զվարճալի են ու հետաքրքիր։
Ազգային խաղեր
Այլընտրանքային նկարչություն
Հեքիաթասաց մայրիկը
Կավագործունեությունը միշտ սիրելի գործունեություն է սաների համար։ Այս անգամ ընկեր Ալիսայի օգնությամբ աշխատում ենք չարխով։
Համբարձման ծեսի ջերմ ու գունեղ մթնոլորտը սկսեցինք երգով ու ուրախ տրամադրությամբ՝
«Համբարձում է` գարուն է, ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն…»։ Սաների հետ միասին ծաղկաքաղ արեցինք, ապա աղբյուրից բերեցինք յոթ բուռ ջուր և յոթ քար գցեցինք կուժի մեջ՝ խաղալով ավանդական վիճակի խաղը։ Ծեսը սկսեցինք կոմիտասյան արևաշարով։ Այնուհետև միասին պարեցինք փափուռի՝ ձեռք ձեռքի բռնած, արևի ջերմության ներքո կատարելով գեղեցիկ ու համերաշխ շարժումներ։ Համբարձման ծեսը գարնան ամենագեղեցիկ, ամենասպասված ու վերջին ծեսերից է, որը լի էր երգով, խաղով ու ժպիտներով։
Մեկնարկեցինք «Անիվների վրա մարզական շքերթը»։ Առավոտյան ժամը 9։30-ին խմբերով հավաքվեցինք սաների հետ, մեզ միացան նաև ծնողները։ Օրը սկսեցինք ազգային երգ ու պարով, ուրախ և ակտիվ նախավարժանքով, որից հետո յուրաքանչյուր սան վերցրեց իր ինքնագլորը, հեծանիվը և միասին շարժվեցինք դեպի հարակից այգի։ Շքերթն անցավ բարձր տրամադրությամբ, ժպիտներով ու աշխույժ մթնոլորտում՝ սաներին պարգևելով շատ ուրախ ու հիշարժան պահեր։ Ծնողական ներգրավվածությունն ու համագործակցությունը ևս մեկ անգամ կարևոր դեր ունեցան՝ ամրացնելով կրթական կապն ու միասնական աշխատանքը։
Հարթակում ծնողն է՝մարզական, էստաֆետային խաղեր՝Ավանեսով Էռնեստ
Մեզ հյուր էր եկել լոգոպեդ ընկեր Աննան։ Նա սաների հետ իրականացրեց հետաքրքիր և օգտակար խոսքային վարժություններ։ Մածունը քսում էինք բերանի շուրջ, իսկ սաները լեզվով փորձում էին մաքրել այն։ Այս խաղային վարժությունը նպաստում էր լեզվի շարժունակության և ճկունության զարգացմանը։ Այնուհետև աշխատեցինք աղի ձողիկներով, սաները դրանք շարժում էին վերև և ներքև՝ զարգացնելով լեզվի ճիշտ շարժումները և բերանի մկանների աշխատանքը։ Սաները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ մասնակցեցին պարապմունքին՝ համատեղելով խաղն ու ուսուցումը։
Լոգոպեդի աշխատանքը 2-4 տարեկանների խմբում
Բացօթյա պլեներ նկարչություն
Օրը արևոտ էր ու շատ հաճելի, որոշեցինք կազմակերպել հետաքրքիր բակային խաղեր։ Սաները մեծ ոգևորությամբ խաղացին աչկապոցի, կլաս և մի շարք այլ խաղեր։
Բակային խաղեր պահմտոցի, գործնագործ, քարկտիկ
Այց ուսումնական ագարակ

«Մարզական շքերթ՝ անիվների վրա»․ օր, որտեղ ամեն ինչ պտտվում էր սիրո, շարժման ու համագործակցության շուրջ։
Մեր փոքրիկ սաները ծնողների և դաստիարակների հետ միասին դարձան մեծ շքերթի մասնակից՝ սովորելով անվտանգ տեղաշարժվել, աջակցել միմյանց ու պարզապես վայելել օրը։
Շարժուն, գունավոր, ջերմ ու իսկական սեբաստացիական օր ստացվեց։ Ջա՜ն մեր համայնքին։ Սեբաստացի լինելը հենց սա է։